Տան մուտքի դուռը չբացելու պատճառից էր սկսվել ամեն ինչ

Նախկինում դատված Արայիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի բռնաբարության փորձ կատարելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ դատախազության առաջադրած մեղադրանքի`նա 2013 թվականի հուլիսի 28-ին ժամը 23:30-ի սահմաններում ոգելից խմիչք օգտագործած և հարբած վիճակում պահանջել է Նարինե Առաքելյանից (անուն, ազգանունը փոխված է), որ նա իր տան մուտքի դուռը բացի և իրեն ներս թողնի, հակառակ դեպքում` կկոտրի տան պատուհանի ապակիները և այնտեղից տուն մուտք կգործի և վերջինիս հետ սեռական հարաբերություն կունենա:
Աղջկա կամքին հակառակ` նա կոտրել է տան պատահանի ապակիները, կոտրված ապակու տեղով ապօրինի մուտք է գործել Նարինե Առաքելյանի տուն, որից հետո նրա կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերության ունենալ նրա հետ, սակայն աղջիկը դիմադրել է նրան և հարվածել մահակով ու փախել տանից, ինչի հետևանքով Ա.Խաչատրյանն իր հանցավոր մտադրությունը չի կարողացել ավարտին հասցրել։

Ամբաստանյալ Արայիկ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Գործը քննում է դատավոր Մխիթար Պապոյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել