Դասընթաց – կազմակերպության իրավական ապահովվածություն, մայիսի 13-14, Երևան

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը զբոսաշրջության ոլորտում աշխատող ընկերություններին հրավիրում է մասնակցել երկօրյա իրավական դասընթացների:

Դասընթացները կազմակերպվում են հատուկ նրանց համար, ովքեր՝

  • հաճախորդների հետ ունենում են պայմանագրային իրավահարաբերություններ.
  • համագործակցում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գտնվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ հյուրանոցային և ռեստորանային համալիրների հետ.
  • ցանկանում են ինքնուրույն և իրավական ճանապարհով լուծել գործունեության ընթացքում առաջացած խնդիրները:

Դասընթացի ավարտին մասնակիցները՝

  • տեղեկանում են իրենց գործունեության ընթացքում առաջացող իրավական և ֆինանսական ռիսկերի ու հնարավոր կորուստների մասին, ինչպես նաև դրանց լուծման ու կանխման եղանակների վերաբերյալ.
  • տիրապետում են զբոսաշրջության ոլորտը կարգավորող ազգային և միջազգային իրավական ակտերին.
  • կարողանում են ինքնուրույն լուծել ընկերության արտաքին՝ հաճախորդների և գործընկերների հետ հարաբերություններում ունեցած իրավական խնդիրները, և ներքին՝ աշխատակիցների հետ հարաբերություններում ծագած աշխատանքային վեճերը՝ միաժամանակ խնայելով գումարներ մասնագետներ վարձելու համար.
  • ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիքներ զբոսաշրջության ոլորտը կարգավորող ֆինանսական և պայմանագրային իրավահարաբերությունների առանցքային դրույթների վերաբերյալ և դրանք կիրառում իրենց մասնագիտական գործունեության ընթացքում:

Դասընթացի տևողությունը՝ 2 օր ( 2014 թվականի մայիսի 13-14-ը)
Դասաժամի տևողությունը՝ 3 ժամ (ժամը՝ 11:00-14:00)
Մասնակիցների առավելագույն քանակը՝ յուրաքանչյուր խմբում` 10 հոգի
Անցկացման վայրը՝ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն, ք. Երևան, Նալբանդյան 7/2

Դասընթացի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.

13 մայիս, 3 ժամ

  • Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության իրավական կարգավորումը ՀՀ-ում. ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային իրավական ակտերը:
  • Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպման և տրամադրման կարգը. Հյուրանոցային ծառայությունների կարգավորումը:
  • Զբոսաշրջիկների օրինական շահերը, զբոսաշրջիկների իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ օտարերկրյա պետություններում զբոսաշրջային ճանապարհորդություն իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, ապահովագրական իրավունքները և անվտանգությունը:
  • Գործնական աշխատանք:

14 մայիս, 3 ժամ

  • Աշխատանքային իրավահարաբերությունների առանձնահատկությունները զբոսաշրջության ոլորտում գործող ընկերություններում:
  • Պայմանագրային իրավահարաբերությունների առանձնահատկությունները զբոսաշրջության ոլորտում գործող ընկերություններում, ընկերությունների և հաճախորդների միջև հնարավոր ռիսկերի վեր հանում, դրանց նվազեցման մեխանիզմները:
  • Ֆինանսական և հարկային խնդիրները զբոսաշրջության ոլորտում գործող ընկերություններում, դրանց լուծման մեխանիզմները:
  • Գործնական աշխատանք:

Դասընթացին մասնակցելու առավելությունները՝

  • դասընթացը խմբային է, ուստի մասնակիցները վճարում են ավելի քիչ, քան կվճարեր յուրաքանչյուր ընկերությունը` առանձին իրավաբանի հետ խորհրդատվության ծառայության դիմաց.
  • մասնակիցները հնարավորություն են ունենում գործնական նոր կապեր հաստատել նույն ոլորտի այլ ընկերությունների հետ, ովքեր բախվել են համանման խնդիրների, ծանոթանում են իրենց լուծման տարբերակներին, նախապես պատրաստ են լինում նման խնդիրների բախվելուն,
  • դասընթացը լուծում է տալիս հատուկ զբոսաշրջության ոլորտում աշխատող ընկերությունների կողմից բարձրացված իրավական հիմնահարցերին ու խնդիրներին:
  • քննարկվելու են դասընթացի մասնակիցների կողմից բարձրացված և թեմային առնչվող խնդիրներ:

Դասընթացն ավարտած մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայագրեր:
Կազմակերպության մասին

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը արդեն 17 տարի է, ինչ բարձրակարգ իրավաբանական ծառայություններ է մատուցում իր վստահորդներին: Նրանց թվում են մի շարք մասնավոր ընկերություններ, միջազգային կազմակերպություններ և ծրագրեր, դեսպանատներ, հիմնադրամներ և տարատեսակ այլ կառույցներ և կազմակերպություններ:

Կազմակերպությունը իր գործունեությունը սկսել է դեռ 1997 թվականից: Ընկերության ղեկավարն է փաստաբան Կարեն Զադոյանը:

Դասընթացներն անցկացնում են իրավաբանության ոլորտում գործնական մեծ փորձ ունեցող մասնագետներ, ովքեր դասընթացները հնարավորինս մատչելի և օգտակար վարելու համար կկիրառեն նորարարական մեթոդներ: Արդյունքում, մասնակիցները կստանան նոր գիտելիքներ և ձեռք կբերեն մասնագիտական հմտություններ՝ իրենց ընկերությունների իրավական և ֆինանսական խնդիրների լուծման նպատակով:

Ինչպե՞ս մասնակցել դասընթացներին

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը և մինչև 2014 թվականի մայիսի 6-ը այն ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ [email protected] և [email protected]:

Դասընթացի մասնակցության արժեքը մեկ անձի համար`42.000 ՀՀ դրամ, որը ներառում է դասընթացի նյութերը, սուրճի ընդմիջումը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն
Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 7/2
Հեռախոս՝ +37410 56 87 88, +37455 00 32 16
Էլ. Փոստ՝ [email protected]
Վեբ կայբ՝ www.la.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել