Լարված իրավիճակ է Ֆիննախի շենքի դիմաց. ոստիկանները պատ են կազմել (լրացված)

10 րոպեն անցավ, բայց Ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը ներքև չիջավ` պատասխանելու «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամների հարցերին:

Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ` «Դ!ԵՄ ԵՄ» -ի անդամ Դավիթ Մանուկյանը հայտարարեց, որ դիմում ունի հանձնելու անձամբ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին և խնդրեց թույլատրել շենք մուտք գործել:

Ֆինանսների նախարարության շենքի դիմաց լարված իրավիճակ է: Փաստաբան Մերի Խաչատրյանը ոստիկաններին խնդրեց փոխանցել, որ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը կամ նրա տեղակալներից որևէ մեկը ներքև իջնի:

Քաղաքացիներից շատերը ևս դիմում ունեն հանձնելու և խնդրում են թույլատրել անձամբ հանձնել նախարարությանը: Դեռևս չեն թույլատրել:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել