Րոպեներ առաջ մեկնարկել է «Դ!ԵՄ ԵՄ»-ի երթը: Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ` երթը բազմամարդ է: Մասնակիցները պահանջում են, որպեսզի Ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը իջնի ներքև և պատասխան տա, թե ինչու են մինչև սեպտեմբերի 30-ը մարդկանցից պահումներ կատարելու, եթե պարտադիր կուտակայինը համասահմանադրական է ճանաչվել:
Երթի մասնակիցները վանկարկում են «Ներքև»` պահանջելով Ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին:
Նրանք պահանջում են նաև կուտակային վճարի էլեկտրոնային հաշվետվությունների ձևից հանել ինքնաշխատ եղանակով լրացվող պարտադիր կուտակային վճարի դաշտերը:
«Դ!ԵՄ ԵՄ»-ը 10 րոպե ժամանակ է տվել Դավիթ Սարգսյանին ներքև իջնելու համար: