Երթ` հանուն սահմանադրական իրավունքների. «Դ!ԵՄ ԵՄ»-ի երթը մեկնարկում է

«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնություն այսօր երթ է կազմակերպել  ՀՀ ֆինանսների նախարարությունից դեպի ՀՀ պետական եկամուտների կոմիտե:

Ավելի վաղ «Դ!ԵՄ ԵՄ»-ը երթի մասին հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես ասվում էր. «Սահմանադրական դատարանի ապրիլի 2 թիվ ՍԴՈ-1142 որոշման հրապարակումից հետո ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է էլեկտրոնային հաշվետվությունների ձևը անփոփոխ թողնել և դրանով պարտադրել գործատուներին փոխանցել կուտակային վճարները՝ սպառնալով ենթարկել վարչական պատասխանատվության:

Մենք պետք է ստիպենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի վերը նշված որոշման պահանջներին և անհապաղ համապատասխան փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձևում՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել:

Մեր հաղթական պայքարը շարունակվում է․․․»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել