Կանոնակարգն ուղղիչ հիմնարկում և դրա հիմնական պահանջները

Կանոնակարգն ուղղիչ հիմնարկում օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պատիժը կատարելու ու կրելու կարգի և պայմանների ամբողջությունն է:

Ուղղիչ հիմնարկներում սահմանված կանոնակարգի նպատակն է՝
1) ապահովել ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու՝ մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններ.
2) հնարավորինս նվազեցնել ազատազրկման և ազատության մեջ գտնվելու միջև եղած հոգեբանական տարբերությունները.
3) ապահովել կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ.
4) աջակցել դատապարտյալին՝ նրանում ձևավորելու և զարգացնելու այնպիսի հմտություններ և ունակություններ, որոնք կօգնեն նրան պատժից ազատվելուց հետո կազմակերպելու հետագա կյանքը:

Ուղղիչ հիմնարկի կանոնակարգի հիմնական պահանջներն են դատապարտյալի պարտադիր տարբերակված մեկուսացումը հասարակությունից և օրենքով սահմանված դեպքերում՝ այլ դատապարտյալներից, ինչպես նաև դատապարտյալի կողմից իր պարտականությունների պատշաճ կատարման ապահովումը, դատապարտյալին պահելու տարբեր պայմանների նախատեսումը՝ ելնելով դատապարտյալի անձից և նրա վարքագծից, կատարված հանցագործության բնույթից ու հասարակական վտանգավորության աստիճանից, ինչպես նաև նրա նկատմամբ մշտական հսկողություն սահմանելը՝ նրա կողմից նոր հանցագործություններ կամ այլ հակաօրինական արարքներ կատարելու հնարավորությունը բացառելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել