Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված այն զինծառայողին, որը հաշմանդամ է ճանաչվել զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, սակայն զինծառայության ժամանակ ծագած հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով, այդ ժամկետից ուշ, սակայն զինծառայության ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով:
Հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է անկախ զինվորական ծառայության տևողությունից: Հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել