Քրեական գործերի տարածքային ընդդատությունը

Առաջին ատյանի դատարանին ընդդատյա են այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք կատարվել են համապատասխան առաջին ատյանի դատարանի դատական տարածքում:

Տևող հանցագործությունը համարվում է կատարված այն տարածքում, որտեղ այն ավարտվել է: Շարունակվող հանցագործությունը համարվում է կատարված այն տարածքում, որտեղ կատարվել է քրեական օրենսգրքով չթույլատրված վերջին արարքը:

Այլ պետության տարածքում կատարված հանցանքի վերաբերյալ գործն ընդդատյա է այն դատարանին, որի դատական տարածքում է գտնվում մեղադրյալի բնակության վերջին վայրը, իսկ եթե չի հաջողվել պարզել այն, ապա այն դատարանին, որի դատական տարածքում ավարտվել է քրեական գործով մինչդատական վարույթը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել