Կալանավորը դիմել է ՀՔԾ. ինչո՞ւ է կտրել նախաբազուկը

Կալանավոր Գ. Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության մարզային բաժնից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից հայտնում են, որ Գ. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. փետրվարի 26-ին ոստիկանության մարզային բաժին բերման ենթարկվելուց հետո նույն բաժնի աշխատակիցները նվաստացրել են իրեն, ռետինե մահակով հարվածել են իր ոտքերին, ստիպել խոստովանել իր կողմից չկատարած հանցանքը, որի արդյունքում` Ոստիկանության բաժնի ՁՊՎ (ձերբակալվածների պահման վայր)-ում կյանքին վերջ տալու նպատակով կտրել է իր ձախ ձեռքի նախաբազուկը:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել