Ազատության հրապարակում ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաքը՝ ընդդեմ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի:
Հավաքին հաջորդելու է երթ հետևյալ երթուղով.
Ազատության հրապարակ -> Մաշտոցի պողոտա -> Սայաթ-Նովա պողոտա -> Աբովյան փողոց -> Հանրապետության Հրապարակ -> Ամիրյան փողոց -> Մաշտոցի պողոտա -> Ազատության հրապարակ:
Ըստ նախաձեռնության՝ հավաք-երթի նպատակներն են.
1. Հանրությանը ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել հունվարի 18-ի հավաք-երթից հետո և տալ տեղի ունեցած իրադարձությունների համաչափ գնահատականը:
2. Ցույց տալ ՀՀ կառավարման մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը:
3. ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածներն, այլապես հարցի լուծման ուղին կմնա քաղաքացիական ընդվզումներն ու անհնազանդությունը: