Գերմանիայում գոյություն ունի օրենք, համաձայն որի, բարձը զենք է, մինչդեռ ՀՀ-ում զենք է համարվում իրենց կառուցվածքով կենդանի կամ այլ նշանակետ խոցելու կամ ազդանշան արձակելու համար նախատեսված սարքեր և առարկաները:
Հրազեն է համարվում վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին` նպատակաուղղված շարժում ստացած գնդակի միջոցով տարածության վրա գտնվող նշանակետի մեխանիկական խոցման համար նախատեսված զենք, որի հիմնական բաղկացուցիչ մասերն են` փողը, փակաղակը, թմբուկը, իրանը, փողի պահպանակը.
Նշենք նաև, որ սառը զենք է համարվում մարդու մկանային ուժի օգնությամբ, օբյեկտի հետ անմիջական շփման ժամանակ այն խոցելու համար նախատեսված զենքը: