Ո՞ր դեպքում արդարադատության խորհրդի իրավաբան գիտանական անդամի լիազորությունները կարող են վաղաժամ դադարեցվել

Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամի լիազորությունները համարվում են օրենքի ուժով վաղաժամկետ դադարեցված, եթե՝
1) նրա նկատմամբ կա դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, կամ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել մահացած, կամ
3) նա նշանակվել է դատավոր:

Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել նրան նշանակող մարմնի կողմից, եթե նա պարբերաբար անհարգելի պատճառով չի մասնակցում Արդարադատության խորհրդի աշխատանքներին: Այս հիմքով իրավաբան գիտնական անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը նշանակող մարմնին ներկայացնում է վճռաբեկ դատարանի նախագահը:Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամի լիազորությունները դադարելու դեպքերում վճռաբեկ դատարանի նախագահը մեկշաբաթյա ժամկետում դիմում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ Ազգային ժողով՝ Արդարադատության խորհրդի նոր անդամ նշանակելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել