Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել նախագահի շնորհակալագրերով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝

Գայանե Սանասարի Ավագյանին մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ

Զարուհի Էդուարդի Դարբինյանին քարտուղարության պետ

Ռոզա Մովսեսի Երիցյանին անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ

Թամարա Վարդգեսի Ղուկասյանին  բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ»,- ասվում է հրամանագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել