Դատախազությունում տեղի են ունեցել նոր կադրային փոփոխություններ:
Դատախազության աշխատակազմի ղեկավար Համլետ Գրիգորյանը նշանակվել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ Աշոտ Եսայանի փոխարեն: Վերջինս նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի օգնական: Իսկ դատախազության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Համայակ Գալուստի Նավասարդյանը։
Նշված տեղեկությունը հաստատեցին դատախազության լրատվության բաժնից: