«Հայկական Ժամանակ»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Դեմ եմ» քաղաքացիական շարժումը մարտի 22-ին կայանալիք հանրահավաքից հետո հնարավոր է հնգօրյա նստացույց սկսի՝ մինչև Սահմանադրական դատարանի որոշումը կենսաթոշակային օրենքի «պարտադիր» բաղադրիչի վերաբերյալ:
ՍԴ-ի որոշումը, հիշեցնենք, սպասվում է մարտի 28-ին:
«Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ հնարավոր է նման բան կազմակերպվի:
«Իհարկե, հնարավոր է նստացույց լինի, բայց առայժմ քննարկումներ են ընթանում, ոչ մի բան որոշված չէ: Տարբեր տեսակետներ կան էդ հարցում»,- ասել է Մինասյանը:
Թերթի փոխանցմամբ նախաձեռնության անդամները բավական ակտիվ են նաև իրենց ֆեյսբուքյան խմբում:
Շարունակությունը կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում: