Նոր օրենքի ընդունման դեպքում պարտադիր կդառնա անվճար միջնակարգ կրթությունը

Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ գործադիրը հավանություն է տվել «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որը մշակվել է ոլորտի բարեփոխման և օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով և բխում է Կառավարության 2013թ. գործունեության գերակա ուղղություններից:

Այժմ հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, որից հետո նա ծնողների (որդեգրողի կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը: Փոփոխությունների փաթեթի ընդունման դեպքում պարտադիր կդառնա անվճար միջնակարգ կրթությունը, ինչի շնորհիվ դպրոցահասակ երեխան մինչև 18 տարեկան դառնալը կարող է իրացնել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված անվճար կրթություն ստանալու իրավունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել