Քաղաքացի Ս. Բ.-ի ներկայացուցիչ Լ. Հ.-ի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության շտաբում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանության շտաբից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Ս. Բ.-ի կողմից ասֆալտբետոնե ծածկույթը քանդելու ժամանակ քանդող սարքով հոսանքալարին դիպչելու և ծանր ջերմային վնասվածք ստանալու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության հետաքննիչը Ս. Բ.-ի բնակարանում կատարած զննության վերաբերյալ կազմված արձանագրության մեջ կեղծ տվյալներ է մտցրել, թե, իբր, զննությանը մասնակցել են ընթերականեր:
Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժնի փոխանցմամբ` կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: