Ե՞րբ են լուսավորվում ՁՊՎ-ի խցերը

Ներքին անվտանգությունն ապահովելու նպատակով ձերբակալվածներին պահելու վայրի` ՁՊՎ-ի խցերը լուսավորվում են մթնելու պահից մինչև լուսաբաց: Ձերբակալվածների առավոտյան ստուգումն ու զուգարան դուրս բերելը (խցերում սանհանգույցների բացակայության դեպքում) կատարվում է հանձնող և ընդունող երկու վերակարգերի մասնակցությամբ, ՁՊՎ-ի ղեկավարության անմիջական հսկողությամբ:

Խցերի առավոտյան և երեկոյան շրջագայության ընթացքում ստուգվում է ձերբակալվածների առկայությունը, կատարվում է խցերի խուզարկություն և իրերի զննություն, խցերի տեխնիկական վիճակի ստուգում, ինչպես նաև ձերբակալվածների դիմումների և բողոքների մասին հարցում: Ձերբակալվածների կողմից խցերի, զբոսաբակի մաքրումը, ամանեղենի լվացումը կատարվում են ՁՊՎ-ի հերթապահի (օգնականի) հսկողությամբ: Ձերբակալվածներին արգելվում է ինքնասպասարկման հետ չկապված տնտեսական այլ աշխատանքների ներգրավելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել