Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով պաշտպանն իրավունք ունի քննիչին նյութ ներկայացնել քրեական գործին կցելու համար, սակայն այն ապացույց չէ, քանի դեռ քննիչը կամք չի դրսևորել այն քրեական գործի նյութերին կցելու:
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով`պաշտպանի կողմից ներկայացված յուրաքանչյուր նյութն էլ ապացույց է, քանի դեռ քննիչն անթույլատրելի կամ ոչ վերաբերելի չի ճանաչել` հստակ հիմնավորելով որոշումը: Այսինքն` այս նորմով պաշտպանին ավելի մեծ հնարավորություն է ընձեռնվում: Սակայն մյուս կողմից` քննիչը կարող է փաստաբանի նկատմամբ կիրառել դատավարական սանկցիաներից իրավունքի իրականացման սահմանափակումը, եթե փաստաբանը որոշի անընդհատ ոչ վերաբերելի նյութեր ուղարկել քննիչին` դրանով խաթարելով քննիչի գործողությունները: