Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հայկ Խաչատրյանի լիազորությունները 2014 թվականի մարտի 2-ից դադարեցնելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի փետրվարի 26-ի եզրակացությունը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հայկ Խաչատրյանի լիազորությունները 2014 թվականի մարտի 2-ից համարել դադարած»,- ասվում է հրամանագրում: