«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու շենք 61-81 կենտերի, Միքայելյանի, Ծերենցի, Արամ Մանուկյանի, Սեբաստիա Շենք 78, 80-82,84,86 զույգերի ջրամատակարարումը:
Օգոստոսի 21-ին՝ ժամը 10:00- 15:00-ն, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի ՇԵՆՔ 49, 51, 58-60, 62, Ղազար Փարպեցու շենք 9, 9Ա-11 կենտերը , Թումանյանի 35/1 Շենքի ջրամատակարարումը:
Օգոստոսի 21-ին՝ ժամը 10:00- 20:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Ջրաշեն, Դիտակ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: