Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ հայտնում են քաղաքապետարանից։
Մասնավորապես՝ Պարոնյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով:
- Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով:
- Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն:
- Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան փողոցի սկզբնամասում և Պարոնյան – Իսրայելյան փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ: