ՀՔԾ-ն կարճել է հարուցված քրեական գործը

Հատուկ քննչական ծառայության վարույթում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է քաղաքացի Ա. Մ.-ի նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և վերջինիս ցուցմունք տալուն հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի փետրվարի 8-ին քաղաքացի Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժանմունքում քննիչների կողմից ենթարկվել է խոշտանգումների, որի ընթացքում ծեծի, բռնության և սպառնալիքների ազդեցության տակ ստորագրել է արձանագրություններում:

ՀՔԾ-ի փոխանցմամբ` քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժնի վեց աշխատակիցները քաղաքացի Ա. Մ.-ի նկատմամբ բռնություն չեն գործադրել, իսկ վերջինս նման հաղորդում է տվել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: Այդ առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Ա. Մ.-ի կողմից ակնհայտ սուտ մատնություն կատարելու (ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և ըստ քննչական ենթակայության ուղարկվել այլ քննչական մարմին՝ նախաքննությունն իրականացնելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել