«Յուրաքանչյուր անարդար որոշում պատժվելու է»․ Հովիկ Աբրահամյան

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի կալանավորմանը և նրա նկատմամաբ հարուցված քրեական գործին։

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, Կարապետյանի սանիկն է։

Հարցին, թե ինչու չի մասնակցել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիաներին, Աբրահամյանը պատասխանել է, որ վարչական կալանքի տակ է եղել։

Լրագրողի մեկ այլ հարցին, թե եկեղեցու նկատմամբ իշխանությունների իրականացրած հարձակումներն անհանգստացնու՞մ են նրան, ՀՀ նախկին վարչապետը պատասխանել է, որ դա բոլորին է անհանգստացնում։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ օգոստոսի 14-ին, ընթանում էր վերջինիս գործով առաջին նիստը։

«Յուրաքանչյուր անարդար որոշում պատժվելու է»,-նշեց Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հովիկ Աբրահամյանը, պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու տարիներին (1991-2016), օրենքով արգելված պայմաններում մասնակցել է «Արտաշատ-Վինկոն» ընկերության կառավարմանը՝ իր կամ վստահված անձանց միջոցով։ Նա իր պաշտոնեական դիրքը օգտագործել է ընկերությանը հովանավորելու և համայնքի գույք էապես ցածր գնով փոխանցելու համար։

2001 թվականին, տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ, Աբրահամյանը կազմակերպել է, որ Արարատի մարզի Նարեկ համայնքի սեփական հողատարածքներն անօրինական ձևով և շուկայականից շատ էժան վաճառվեն «Արտաշատ-Վինկոն»-ին։ Աճուրդը փաստացի չի անցկացվել, սակայն կազմվել են կեղծ արձանագրություններ ու որոշումներ, որոնց հիման վրա հողերը գրանցվել են ընկերության սեփականություն։

Այս գործողությունների հետևանքով համայնքը կորցրել է շուրջ 26.5 միլիոն դրամ արժողությամբ գույք, խախտվել է աճուրդների և գույքի տնօրինման օրինական գործընթացը, իսկ հասարակությունը զրկվել է գույք գնելու իրական հնարավորությունից։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել