Գևորգ Սիմոնյանը նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:
Կենսագրական տվյալները՝
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
23.07.2025թ. նշանակվել է Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։
07.05.2025-22.07.2025թթ. եղել է Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
06.03.2025-07.05.2025թթ. եղել է Արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող։
01.11.2024թ. եղել է «Սոցիալական արդարություն» ՀԿ ծրագրի համակարգող։
05.03.2024թ.-18.07.2024թ. եղել է «Սոցիալական արդարություն» ՀԿ ծրագրի օգնական։
09.12.2022 թ.-ից ՀՀ Փաստաբանական ակադեմիայի հրավիրյալ դասախոս է։
15.11.2019թ.– 15.09.2023թ. եղել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ։
2017-2019թթ. եղել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի պետի տեղակալ։
2015-2017թթ. եղել էՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի տեղակալ։
2014-2015թթ. եղել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և
իրավական բաժնի պետ, այնուհետև՝ հիմնարկի պետի տեղակալ։
2010-2014թթ. եղել է ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ։
2009-2010թթ. եղել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ։
2008-2012թթ. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հրավիրված դասախոս։
2008-2009թթ. եղել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետի տեղակալ։
2007-2008թթ. եղել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հոգեբան։
2003-2007թթ. եղել է ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿ հիմնարկի հոգեբան։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2008-2011թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Պատմության և իրավագիտության ֆակուլտետում։
2000-2002թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի, Պրակտիկ հոգեբանների վերապատրաստման կենտրոնում։
1998-1999թթ. Ծառայություն ՀՀ Զինված ուժերում
1993-1998թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում։
ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
2013թ. մայիսին ԱՄՆ-ում մասնակցել է «Քրեակատարողական ծառայողների կառավարման դասընթաց»-ին Վիսկոնսին նահանգի քրեակատարողական ծառայությունում:
13.01.2014-07.02.2014թ. վերապատրաստվել է ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի քրեակատարողական ծառայությունում «Ուսուցանողների ուսուցում» ծրագրի շրջանակներում:
Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է 6 խրախուսանք, 1 շնորհակալագիր և 1 պատվոգիր: Գիտական հոդվածների հեղինակ է:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: