Երևանում կառուցվում է 39 մ երկարությամբ վերգետնյա հետիոտնային անցում

ՀՀ պետական բյուջեի միջոցներով Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է 39 մ երկարությամբ վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել