Վճռաբեկ դատարանի հաշիվները չեն սառեցվել. Դատական դեպարտամենտը հերքում է

«Ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, այն մասին, որ կուտակային վճարները չկատարելու համար պատժամիջոցների մեկնարկն արդեն տրված է: Մասնավորապես կուտակային վճարները չկատարելու պատճառով Դատական դեպարտամենտի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի բոլոր հաշիվները սառեցվել են:  

ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից Իրավաբան.net-ին տեղեկացրին, որ հրապարկված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«Որևէ հաշիվ սառեցված չէ: Բոլորի աշխատավարձերը ժամանակին կվճարվեն»,- հայտնեցին բաժնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել