Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը օգոստոսի 4-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնակատար, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Հայրապետ Քյարամի Հայրապետյանին օգոստոսի 4-ից ազատել զբաղեցրած պաշտոնից՝ անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա»։