Էրդողանն ու Ալիևը քննարկում են ունեցել

Ադրբեջանի նախագահն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերի մասին, շնորհակալություն է հայտնել Թուրքիային և նախագահ Էրդողանին աջակցության համար, նշել է Թրամփի դերը և Նախիջևանի հետ տրանսպորտային կապերի կարևորությունը։ Այս մասին գրում են ադրբեանական լրատվամիջոցները։

Նա բարձր է գնահատել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և եղբայրական Թուրքիայի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և երախտագիտություն է հայտնել դրա համար։ Էրդողանը շնորհավորել է Ալիևին խաղաղության գործընթացում նրա առաջնորդության համար և վերահաստատել տարածաշրջանում կայունության նկատմամբ իր շարունակական աջակցությունը։

Նրանք նաև քննարկել են Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի արտահանման մեկնարկը՝ որպես էներգետիկ անվտանգության ապահովմանն ուղղված ներդրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել