Մի բան է, երբ դու սխալվում ես, չես հավատում, որ կստացվի, մեկ այլ բան է, երբ դու էշի մեկն ես: Այս մասին գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Երբ չարությունը նախանձը, փողն այնքան են կուրացրել, որ չես կարողանում կարդալ սևով սպիտակին գրվածը և ընդունես, որ թեկուզ քո քաղաքական հայացքները, քո քաղաքական կանխատեսումներն այլ էին, Նիկոլը էլի ճիշտ էր, դուք՝ սխալ:
Ու դրա համար մտել եմ համացանց ու ինչքան լուսանցքում մնացած քաղաքական մեկնաբան, խմբագիր ու ընդդիմադիր կա մի վայնասուն են դրել, մի ողբում են, բայց դե, ինչպես միշտ, բովանդակություն չկա:
էէէ .., ու, ու, տվեց, տարան, քանդվեց, կորցրինք…
Ու ծիծաղելին էն ա, որ չեն էլ մտածում, ախր, բա հետո՞, երբ նաև հողի վրա փոփոխություններ ակնբախ դարձան, ի՞նչ են անելու»,-նշել է նա: