Պարտադիր հաշտարարության մեկնարկի մեկ ամսյակի ամփոփում

Մեկ ամիս է, ինչ ընտանեկան վեճերով հաշտարարությունը պարտադիր է, և կիրառման կարճ ժամանակահատվածում արդեն իսկ գրանցվել են դրական արդյունքներ:

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Հաշտարարների շրջանում անցկացված հարցման համաձայն՝ 21 հաշտարար վարել է ընդհանուր առմամբ 56 պարտադիր հաշտարարության գործ։

75% գործերը մակագրվել են Արդարադատության նախարարության կողմից՝ e-mediation.am հարթակի միջոցով։

Հատկանշական է, որ գործերի 25%-ը ավարտվել է հաշտության համաձայնության կնքմամբ, ինչը նշանակում է, որ քաղաքացիները կարողացել են խուսափել երկարատև դատական գործընթացից՝ հաշտարարության շնորհիվ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել