ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժեց դատախազի բողոքը և անփոփոխ թողեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը։
Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք ՝ Գաբրիելյանը կալանավորվել է մայիսի 1-ին, ազատ արձակվել՝ հունիսի 27-ին։
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել դատավորի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Կաշառք ստանալը):