2,5 տարեկան երեխան հենվել է տան երկրորդ հարկի պատուհանի ցանցին ու վայր ընկել

Լոռու մարզում 2,5 տարեկան երեխան հենվել է տան երկրորդ հարկի պատուհանի ցանցին, ինչի հետևանքով այն բացվել է, իսկ երեխան ընկել ու ստացել է մարմնական վնասվածքներ։

Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել