Քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը որոշում է կայացրել ազատվել զբաղեցրած պաշտոնից։
Գևորգ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, օրենքով սահմանված կարգով դիմումին ընթացք կտրվի, այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։