Համբարձում Պետրոսյանը նշանակվել է ՔԿ Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ

Համբարձում Պետրոսյանի կենսագրությունը

Ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2021-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ,

2019-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ,

2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

2017-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ,

2016-2017թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,

2014-2016թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ:

Կրթություն

2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

Պարգևներ

Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տեղեկություններ

2009-2011թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել