Երևանում Միացյալ Նահանգների դեսպանությունն անցել է վիզաների նոր առցանց համակարգի

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանությունն անցել է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի ամրագրման, փաստաթղթերի հարցումների և անձնագրի վերադարձի նոր առցանց համակարգի։

«Եղե՛ք տեղեկացված։ Անձնագրի վերադարձի կենտրոնը բաց է երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից 13:00։ Կենտրոնի հասցեն և անձնագրի վերադարձի հետ կապված մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ՝ USTravelDocs։

Հարցազրույցների ամրագրումով, այդ թվում ավելի վաղ հարցազրույցի օր ամրագրելու դիմումներով, վճարումներով և տեխնիկական հարցերով զբաղվում է USTravelDocs-ի հաճախորդների աջակցման կենտրոնը։ Հարցազրույցի ամրագրման մեր նոր համակարգը կարող եք գտնել այստեղ՝ USTravelDocs ։

Հարցազրույցի ամրագրման նոր համակարգի վերաբերյալ հաճախակի տրվող հարցերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.ustraveldocs.com/am/en/general-information#faqs

Նոր համակարգի վերաբերյալ հաճախ տրվող հարցերը և օգտահաշվի տեղափոխմանն առնչվող թարմացումները՝ հաջորդիվ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել