ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է «GAZel» մակնիշի ավտոմեքենային:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի մյուս երկու ուղևորին դուրս բերել մեքենայից և մոտեցրել  շտապօգնությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել