Դատախազը վստահեցնում է. Մարտի 1-ի գործով կապահովվի արդյունավետ քննություն

«Ես վստահեցնում եմ, որ մարտի 1-ի գործով իրականացվում են բոլոր օպերատիվ քննչական աշխատանքները, որպեսզի առավելագույնս ապահովենք արդյունավետ քննության սկզբունքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Նրա խոսքով՝ արդար դատաքննության սկզբունքը նախաքննության գործընթացի հետ ընդհանրապես կապ չունի. «Երբ բողոքում են արդար դատաքննության սկզբունքի ոչ իրագործելիության մասին, ապա պետք է հաշվի առնել, որ այն ընդհանրապես կապ չունի մինչև այս պահը տեղի ունեցած գործընթացների հետ: Սա այլ գործընթաց է: Միջազգային իրավունքի տեսակետից մենք խոսում ենք ոչ թե արդար դատաքննության սկզբունքի, այլ արդյունավետ քննության ապահովման սկզբունքի իրագործման մասին»:

Նշենք,  ՀԱԿ խմբակցությունը ԱԺ-ին է ներկայացրել 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ, որն այս պահին դեռևս քննարկվում է խորհրդարանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել