«Ի գիտություն Կտրիճ Ներսիսյանի»․ Ռուբեն Ռուբինյան

Կարդացի Կտրիճ Ներսիսյանի հրամանով ընդունված մի հայտարարություն, որտեղ երկրի իշխանությունը մեղադրվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքի ազատությունը սահմանափակելու մեջ:

Այս մասին գրառում է կատարել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ի գիտություն Կտրիճ Ներսիսյանի․

Ռազմական հեղաշրջման կոչ անելը չի տեղավորվում խոսքի ազատության մեջ:

Այնպես, ինչպես եկեղեցական կանոնով կաթողիկոսին արգելվում է երեխա ունենալ, այդ նույն կերպ էլ քրեական օրենսգրքով արգելվում է ռազմական հեղաշրջման կոչ անելը:

Հորդորում եմ եկեղեցական պատկան մարմիններին բացատրել սա Կտրիճ Ներսիսյանին ու դադարեցնել նրա եկեղեցահալած ու ապապետական գործունեությունը:

Իսկ Մայր Աթոռը, որքան էլ Կտրիճ Ուխտազանցը փորձի այն վերածել քրեաօլիգարխիայի քաղաքական բնի, այդպիսին չի դառնալու: Այն մաքրվելու է ու շարունակելու է մնալ հայ ժողովրդի կարևոր արժեքային հիմնասյուններից մեկը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել