Օգոստոսի 1-ին, ժամը 10։22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են Toyota և Opel մակնիշների ավտոմեքենաները:
Վարորդները և երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենաներից:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և երկու տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը: