Գլխավոր դատախազությունը պահանջում է Արամ Զաքարյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոց

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝

  • 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում.
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 14 միլիոն 203 հազար դրամ, որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել