Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները կարող են երեք ամիս անխոչընդոտ մեքենա վարել Հայաստանում․ կարգավորումը կգործի օգոստոսի 2-ից

Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները կարող են երեք ամիս անխոչընդոտ մեքենա վարել Հայաստանում․ այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

ՆԳ նախարարությունը, հաշվի առնելով կատարված ուսումնասիրություններն ու քաղաքացիների առաջարկությունները, նախաձեռնել էր օրենսդրական փոփոխություն, որը միտված է ՀՀ քաղաքացիների ու երկքաղաքացիների կողմից օտարերկրյա վարորդական վկայականով Հայաստանում տրանսպորտային միջոց վարելու ընթացակարգի պարզեցմանը և հարմարեցմանը։

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ունեցող անձը Հայաստան մուտք գործելու պահից սկսած երեք ամիս կարող է տրանսպորտային միջոց վարել օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով և չենթարկվել վարչական պատասախանատվության։

Օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ Հայաստանում գտնվող օտարերկրյա վարորդական իրավունքի վկայական ունեցող քաղաքացիների և երկքաղաքացիների վրա ևս օրենսդրական փոփոխությունը տարածվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել