Հետաքրքիր է` ինչպե՞ս կվերաբերվեր Վազգեն Ռշտունին իրեն սպանելու ծրագիր մշակած մեղադրյալի ազատ արձակմանը․ Արման Եղոյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձել է Հրայր սարկավագի կալանքից ազատ արձակվելուն։ Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դատավորի նկարն ու գրել․

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին որոշել է, որ հանրապետության վարչապետին, ԱԺ նախագահին և արտգործնախարարին սպանելու պլան կազմած Հրայր սարկավագ Հակոբյանը պետք է ազատ արձակվի։

Հետաքրքիր է` ինչպե՞ս կվերաբերվեր Վազգեն Ռշտունին իրեն սպանելու ծրագիր մշակած մեղադրյալի ազատ արձակմանը։

Հիշեցնեմ, որ նման ծրագիր ունենալը հիմնավորվում է դատարանի թույլտվությամբ ձեռք բերված և մինչ օրս չհերքված գաղտնալսումներով։
Իսկ մինչ այդ, ոչ միայն դատավորին սպանելու ծրագիր կազմելը, այլ նույնիսկ դատավորին վիրավորելն է քրեականացված։ Հետաքրքիր է` ինչպես կվերաբերվի դատավոր Ռշտունին, օրինակ, դատավորին վիրավորելն ապաքրեականացնելու գաղափարին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրայր սարկավագ Հակոբյանը պետք է ազատ արձակվի։ Նաև հայտնի է, որ չի հաստատվել Հրայր սարկավագի մասնակցությունը ենթադրյալ հեղաշրջմանը, ահաբեկչությանը։ Հրայր սարկավագի նկատմամբ ընտրվել է երկու խափանման միջոց՝ բացակայելու արգելք, վարչական հսկողություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել