Գյումրու համայնքապետարանը հանդես է եկել պարզաբանմամբ, որում ասվում է․
«Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։
Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել շտկել առաջացած խնդիրը, իսկ շահագործումը ապահովող պատասխանատուի նկատմամբ` համապատասխան բացատրագիր ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում կկիրառվի կարգապահական տույժի միջոց։
Հայցում ենք ներողություն գյումրեցիներից՝ առաջացած անհարմարության համար»։
Տեխնիկական անսարքությունը վերացվել է, և քաղաքապետարանը վստահեցնում է՝ վերահսկողությունը խստացվելու է, որպեսզի նման միջադեպեր այլևս չկրկնվեն»։