Օգնության են հասել փրկարարները

Հուլիսի 27-ին, ժամը 14։04-ին Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայություն:

Ջրափրկարարներն ափից մոտ 150 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։

Հուլիսի 27-ին, ժամը 15:54-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղին հարակից լողափերից մեկում քաղաքացին ռետինե նավակով չի կարողանում մոտենալ ափին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել Շողակաթ գյուղի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները մոտ 1 կմ հեռավորությունից Դրախտիկ հանրային լողափ են դուրս բերել երկու քաղաքացու և ռետինե նավակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել