Վաղ առավոտից ուժեղացված հսկողություն է իրականացվում հանրապետության ողջ տարածքում. ՆԳՆ

Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում է․ ՆԳ նախարարի տեղակալները հրահանգավորում են իրականացրել:

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:

Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում:

Սևանում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողների հրահանգավորմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Հրահանգավորումից հետո ոստիկաններն ու փրկարարները ճանապարհներին ու հանգստյան գոտիներում, Սևանա լճին և լողափերում անցել են ուժեղացված ծառայության՝ իրականացնելով կանխարգելիչ, նաև իրազեկման միջոցառումներ։

Սևանա լճում և ափամերձ տարածքներում Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունների աշխատակիցները իրականացնում են վերահսկողություն՝ բարձրախոսներով և անօդաչու թռչող սարքերով քաղաքացիներին և զբոսաշրջիկներին պարբերաբար հիշեցնելով անվտանգության կանոնները։

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք խստորեն պահպանել անվտանգության, ճանապարհային երթևեկության և համակեցության բոլոր կանոնները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել