2025 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 900 միլիարդ 401 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել  85 միլիարդ 670 միլիոն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 819 միլիարդ 419 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է  766 միլիարդ 148 միլիոն դրամ կամ ավելի է հավաքագրվել 53 միլիարդ 271 միլիոն դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 166 միլիարդ 651 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 134 միլիարդ 253  միլիոն դրամ, կամ  ավելի է հավաքագրվել 32 միլիարդ 398 միլիոն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի  «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

2025-ի առաջին կիսամյակի տվյալներով ՀՀ-ի 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Մոբայլ սենթր Արթ»-ը։

2-րդ հորիզոնականում «Գրանդ տոբակոն» է, եռյակը եզրափակում է «Գազպրոմ Արմենիան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել