590.000 ԱՄՆ դոլար գումարի հափշտակության համար մեղադրվող նախկին քննիչի խափանման միջոցը փոխվել է

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի  նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին դատարանից։

Հիշեցնենք, որ Գոռ Թադևոսյանը երեք ամսով կալանավորվել է։ Դատարանը կիրառել է համակցված խափանման միջոց՝ գրավ, երկրից բացակայելու արգելք և տնային կալանք։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գոռ Թադևոսյանը մեղադրվում է ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590.000 ԱՄՆ դոլար գումարի հափշտակության համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել