Այսօր Սոֆիայում հանդիպում ունեցա Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի հետ։ Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Քննարկեցինք Հայաստան–Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ընթացքը, օրակարգի ընդլայնման ու խորացման հնարավորությունները՝ քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտատեխնիկական ոլորտներում։ Անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։
Վստահ եմ, որ այս համագործակցության հետագա զարգացումը մեծապես կնպաստի մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը»։