Տիգրան Ավինյանի կարգադրությամբ 7 միլիոն դրամ կհատկացվի «Կայթ» կրթամշակութային ՀԿ-ին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունվարի 14-ի հ.103-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի 2025 թվականի հունիսի 12-ի հ.Ն/32034-25
զեկուցագիրը.

1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեով, Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 08 բաժնի, 02 խմբի, 04 դասի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման 4819 «Նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից Հայ մեծանուն մշակութային գործիչների հոբելյանների կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում ստեղծարարական բաց հրապարակային մրցույթում հաղթող ճանաչված «Կայթ» կրթամշակութային ՀԿ-ին հատկացնել 7000.0 հազար (յոթ միլիոն) ՀՀ դրամ:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետին՝ կնքել նվիրատվության պայմանագիր:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի վրա:

4.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Լ.Հովհաննիսյանի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել